Աշխարհասփյուռ սիրելի հայեր,
թանկագին հայրենակիցներ
|
|
Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում եւ այցելում www.mindiaspora.am կայքը, տեղեկանալու համար Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, ՀՀ սփյուռքի նախարարության անելիքներին եւ Սփյուռքի առօրյային: Հուսով եմ ինտերնետի (համացանց) բոլոր հնարավորությունները կօգտագործենք ՀՀ կառավարության կողմից Սփյուռքին միտված քաղաքականության հիմնական դրույթները Ձեզ հասցնելու համար: Ամբողջը... |
այցելում www.mindiaspora.am կայքը,
տեղեկանալու համար Հայաստան-Սփյուռք
գործակցության զարգացմանը, ՀՀ սփյուռքի
նախարարության անելիքներին եւ Սփյուռքի
առօրյային: Հուսով եմ ինտերնետի
(համացանց) բոլոր հնարավորությունները
կօգտագործենք ՀՀ կառավարության կողմից
Սփյուռքին միտված քաղաքականության
հիմնական դրույթները համար: Մենք կանենք ամեն ինչ, մանրամասն >>
Նորություններ
Հունվարի 27-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի 2012թ. առաջին նիստը, որը վարում էր նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հունվարի 27-ին կայացած ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի նիստի ընթացքում, մինչ օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն անցնելը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության անձնագիր հանձնեց ամերիկահայ հայտնի իրավաբան, նշանավոր ազգային, հասարակական գործիչ Արա Ագիշյանին, ում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել էր ՀՀ քաղաքացիություն:
Բոլոր ֆրանսիացիներին,
ֆրանսահայերին,
ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներին և անդամներին
Շնորհավորում եմ ֆրանսիացիներին, ֆրանսահայերին և առաջադեմ մարդկությանը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված այս պատմական որոշման առթիվ:
Հայտարարություններ
Անի մայրաքաղաքի 1050 ամյակը
2011 թվականը հայ իրականության համար կլինի մեծ հոբելյաններով հարուստ տարի: Մենք կնշենք հայոց նորանկախ երկու հանրապետությունների 20 ամյակները: 2011 թվականին լրանում է Անի մայրաքաղաքի 1050 ամյակը: >>>>>
Միջազգային խորհրդաժողով
«Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպությունը 2011թ. ապրիլի 15-16-ին Ստեփանակերտում կազմակերպում է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» խորագրով միջազգային խորհրդաժողով:
Խորհրդաժողովի նպատակն է համախմբել հիշյալ հիմնախնդիրներն ուսումնասիրող հայ իրավաբանների ներուժը` ակտիվացնելով վերջիններիս միջև գործակցությունը:
Հրավիրում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքների ուսումնասիրությամբ զբաղվող բոլոր հայ իրավաբաններին մասնակցելու խորհրդաժողովին:
Մասնակցել ցանկացողներն իրենց տվյալները կարող են ուղարկել a_manassian@yahoo.com էլ. հասցեով:
Երիտասարդ տաղանդներ
Հայ իրականության պատմության էջերը արժևորվում են հայ տաղանդների աստղաբույլով, որը երբեք չի ընդհատվում, քանզի հավերժության խորհուրդ ունեցող Արարչադրոշմ Հայը, զարմանալի Հայը մեռնում է ու հառնում, հառնում է ու հարատևում… Մեծ է հայի խորհուրդը. այն աշխարհաստեղծ ու աշխարհաշեն մի մեծ ու անվերջանալի երթ է, որի սկիզբն ու վերջը ոչ ոք չի կարող գտնել:
…Որքա՜ն տաղանդավոր երիտասարդներ կան, որոնց աջակցել ու սատարել է պետք. նրանցից շատերը կարող են և արժանի են ոչ միայն հայ հանրության ուշադրության կենտրոնում լինելու, այլև` ճանաչում գտնելու համաշխարհային ասպարեզում: Հենց այս հայրենանվեր առաքելությամբ ու մտահոգությամբ էլ ՀՀ սփյուռքի նախարարությունը ձեռնարկել է հայրենանվեր ու ազգապահպան իր հերթական ծրագիրը` «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՂԱՆԴՆԵՐ» խորագրով: Նախարարության «Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը», ստանձնելով երիտասարդ տաղանդների հայտնաբերման գործընթացը, պարբերաբար անդրադառնալու է տաղանդավոր երիտասարդների գործունեությանն ու հանդիպումներ է կազմակերպելու նրանց հետ` մեր հասարակությանը ծանոթացնելով նոր ու խոստումնալից արժեքներին, ովքեր հոգևոր սերնդափոխության հիմնասյուներն են դառնալու:
Դե ինչ, մեկնարկը տրված է, հրաշալի մտահղացումն, անշուշտ, կգտնի ընտրյալներին:
Սպասվող իրադարձություններ
Սիրելի բարեկամ, ՀՀ սփյուռքի նախարարությունը ի կատարումն Հայ լրագրողների 5-րդ համաժողովի որոշման և ամփոփելով համաժողովի համակարգող խորհրդի առաջարկությունները` 2011 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2012 թվականի ապրիլի 1-ը կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» ...
ավելին...«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի 2008թ. դեկտեմբերի 1-ի N16-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն` ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարում է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների ...
ավելին...


